25 01 2021

Ամփոփվել է ԴԱՀԿ ծառայության տարեկան գործունեությունը



Հարկադիր կատարումն ապահովող Ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի եւ տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։

Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ տարբեր պետական կառույցների միջեւ փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ, էլեկտրոնային ճկուն գործիքակազմի կիրառմամբ Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, կատարողական գործողությունների իրականացման արդյունավետության ապահովմանն ու հարկադիր կատարողների մեթոդական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ