22 01 2021

Այս պահին ընտանիքով մեկնելու հանրավորություն չունենք․ ԲԴԽ անդամի թեկնածուն ՝ Գրին քարտ ունենալու մասին



 

Այսօր խորհրդարանը քննարկում է ԲԴԽ թեկնածու Դավիթ Խաչատուրյան թեկնածությունը, մինչև օրենսդիրների հարցերին պատասխանելը Խաչատուրյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրագրողների հարցին, որ տեղեկություն կա, որ Գրին քարտ ունեն և ամեն պահի կարող է մեկնել երկրից, ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց. «Էդ Գրին քարտը գիտեք չէ՞ երկու փուլով է՝ մեկը, որ ստանում ես... Դա մեկ տարի առաջ էր, այս պահին ընտանիքով մեկնելու հանրավորություն չունենք»:

Հարցին՝ արդյոք այն փաստը, որ Դուք Սասուն Խաչատրյանի եղբայրն եք, դեր խաղացե՞լ է, որ «Իմ քայլը» Ձեզ առաջադրի ԲԴԽ անդամի թեկնածու, Դ. Խաչատուրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև էլի ԲԴԽ առաջադրումներ եղել են, երկու տարի առաջ՝ հրաժարականներից հետո էլի նոր կազմ ձևավորվեց, եթե դա պետք է դեր խաղար, այն ժամանակ էլ կարող էր դեր խաղալ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ