21 01 2021

ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ Հարավային Օսիայի վերաբերյալ

ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ Հարավային Օսիայի վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անհիմն է ճանաչել Վրաստանի մեղադրանքները՝ ուղղված Ռուսաստանին 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ. հաղորդում է ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հունվարի 21-ին հրապարակվել է ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշումը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)» միջպետական բողոքի վերաբերյալ, որի թեման են՝ 2008-ի օգոստոսի իրադարձությունները Հարավային Օսիայում և դրանց հետևանքները:

«Ելնելով գործի շուրջ 12 տարվա քննության արդյունքներից` ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի համաձայն`Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից վրացական բանակի՝ խաղաղապահ զորքերի և տեղական քաղաքացիական բնակչության վրա հարձակումը հետ մղելու դեպքերի համար 2008 թ. օգոստոսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը չի աջակցել Վրաստանի իշխանությունների հայտարարություններին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Հարավային Օսիայի տարածք 2008 թ. օգոստոսի 7-ին ենթադրյալ ներխուժման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ