21 01 2021

Ադրբեջանը Արցախի դեմ ՆԱՏՕ-ի զենք է օգտագործել. ֆրանսիական պարբերական

Ադրբեջանը Արցախի դեմ ՆԱՏՕ-ի զենք է օգտագործել. ֆրանսիական պարբերական

Ըստ ֆրանսիական AgoraVox պարբերականի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Չեխիան Իսրայելի միջոցով 2018-ին հարձակողական զենք է մատակարարել Ադրբեջանին:

Մասնավորապես, առքուվաճառքին մասնակցել են «չեխական «Real Trade Praha» և սլովենական «MSM Martin» ընկերությունները:

«Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկիր ՝ իր կոռումպացված քաղաքական գործիչներով, առանց խղճի խայթի, աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը և առաջին տեղում դրել ոչ թե մարդկային կյանքեր, այլ իր ռազմավարական շահերը ՝ նախևառաջ նավթը»,- գրում է պարբերականը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ