20 01 2021

Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասներին հարվածած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասներին հարվածած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասներին հարվածած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին:

Հիշեցնենք, որ անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։  Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝  հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք եւ մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ