19 01 2021

Հայաստանում բնակվող տունը կորցած Արցախցիները կարող են դիմել աշխատանքի համար․ փոխնախարար



Իրենց բնակավայրերից տեղահանված Արցախի քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են աշխատանքի տեղավորվել: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Փոխնախարարը ներկայացրեց արցախցիների համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանցից կարող են օգտվել նաև Արցախի այն բնակիչները, որոնց տները պատերազմի հետևանքով բնակության համար պիտանի չեն:

«Մի ծրագրով հասարակական աշխատանք պետք է անեն, մյուսով՝ աշխատանքի փորձ ձեռք բերեն՝ վարձատրության պայմանով: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի տարածքում»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ