15 01 2021

Սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների խախտումներով․ Թաթոյան



«Սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների խախտումներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը գնացել էր Սյունիքի մարզ ու մի շարք խախտումներ արձանագրել:

Նա նշեց, չի կարող այսքան արագ այդ գործընթացն ընթանալ․ «Կան միջազգային կոնկրետ պահանջներ: Ճիշտ է, մենք այստեղ չունենք դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթաց, որպես այդպիսին՝ միջազգային դասական իմաստով, դա նաև հայտարարել է մեր ԱԳՆ-ն, բայց մեզ անհրաժեշտ են հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ, տեղում աշխատելու համար իրավական պատշաճ հիմքեր: Մենք չենք կարող մեխանիկական մոտեցումներով դնել մեր սահմանները որոշել: Սա ուղիղ առնչվում է մարդու իրավունքների հետ: Մեր սահմանային բնակավայրերի բնակիչների՝ թե՛ Սյունիքի մարզում, թե՛ Գեղարքունիքի, կոնկրետ առնչություն ունի: Խոսքը վերաբերում է կյանքի իրավունքին, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և մյուս իրավունքներին, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ