14 01 2021

Կարիքավոր ընտանիքների երեխաներին 1800 պլանշետ կտրամադրվի

Կարիքավոր ընտանիքների երեխաներին 1800 պլանշետ կտրամադրվի

Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնից և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից որպես նվիրաբերություն ընդունեց 1800 միավոր շարժական գույք՝ պլանշետ: Կառավարության այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է պլանշետները ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝  հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով:

Որոշման ընդունումը պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ հիմնական հանրակրթական ծրագրերի հեռավար կրթության միջոցով կազմակերպելու նպատակով կարիքավոր ընտանիքների երեխաներին համապատասխան տեխնիկական միջոցներ (պլանշետ կամ հեռախոս) տրամադրելու և երեխաների կրթության իրավունքի երաշխավորման պահանջից բխող սույն որոշման նախագծում նշված կազմակերպությունների կողմից ցուցաբերած մարդասիրական քայլով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ