ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի էջում հրապարակվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը «քացով տալիս» քաղաքացուն, իսկ ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հարձակվում քաղաքացու վրա։
Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Երևանի ՔԿ հրապարակումը՝ կից տեսանյութով:
Արձագանքելով մեր նախորդ գրառմանը, քաղաքացիներ մեզ ուղարկել են RUPTLY-ի Youtube-ի էջից մի հոլովակի կապ, որտեղ բացահայտորեն երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը «քացով տալիս» քաղաքացուն (ներող կլինեք ոչ այնքան քաղաքավարի բնութագրման համար)։ Հաջորդիվ երևում է ԱԺ անդամ Սիսակ Գաբրիելյանի հարձակումը քաղաքացու վրա։
Հոլովակը կարելի է դիտել ներքոնշյալ հղմամբ, իսկ Սարգիս Հովհաննիսյանի «քաջագործությունը»՝ տեսնել 13-րդ վայրկյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը