10 12 2020

Մանրադրամներ նետեք կառավարության շենքի մոտ, թող կշտանան. բողոքի ակցիա



Կառավարության շենքի դիմած շարունակվում են բողոքի ակցիները, պահանջը կրկին նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականը:

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին իրենց բողոքն արտահայտել նաև կառավարության շենքի դիմաց մանրադրամներ նետելով:

«Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմնված է փողի վրա, ես մեր քաղաքացիներին՝ այս պահին այստեղ գտնվող և կառավարության շենքի մոտով անցնողներին կոչ եմ անում՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է այս շենքում, անցնելուց մանր դրամներ նետեք, թող կշտանան»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ