09 12 2020

Ապարանում Նիկոլ Փաշինյանին աջակցող հանրահավաքը կազմակերպել է Սուրեն Պապիկյանը

Ապարանում Նիկոլ Փաշինյանին աջակցող հանրահավաքը կազմակերպել է Սուրեն Պապիկյանը

Ապարանում Նիկոլ Փաշինյանին աջակցող հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է շուրջ 40։ Այս մասին հայտնում է  Mediaport տելեգրամյան ալիքը։

«Ապարանում Նիկոլ Փաշինյանին աջակցող հանրահավաքի համար հազիվ 40 մարդ են հավաքել։

Այս պահին Ապարանում ընթանում է ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք, որի մասնակիցների թիվը չի գերազանցում 40-ը:

Mediaport-ի փոխանցմամբ՝ հավաքը կազմակերպվել է Սուրեն Պապիկյանի ու Արագածոտնի մարզպետի կողմից: Փողոց դուրս եկածները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն են, մեծամասամբ տարեց մարդիկ:

Այն, որ հանրահավաքը բեմականացված է ապացուցում է նաև այն փաստը, որ իշխանական 1in.am-ը առաջին իսկ պահից ապահովում է դրա հեռարձակումը՝ ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները երեկ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, համայնքում հակաիշխանական տրամադրություններ են»,- գրում է տելեգրամյան ալիքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ