28 11 2020

Միթե՞ այլևս անտիրության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է

Միթե՞ այլևս անտիրության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է,որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինը՝ Սոֆյա Թևոսյանը։

«Այլևս անկարող եմ լռել։

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է,որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և երկու փրկարար՝ վիրավորվել են ։

Տեսնելով անօգնական սպային,թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խախաղապահիտ հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն

Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար... Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան ...

Միթե՞ այլևս անտիրության ենք մատնված...»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ