Այն ծանր, մղձավանջային իրավիճակում, որում այսօր հայտնվել է մեր պետությունը, պետք է լույս բացվի և այդ լույսը, կարծում եմ, այն մարդիկ են, որոնք քայլեր են կատարում մեր պետությունն ու ժողովրդին այս ստորացուցիչ կարգավիճակից դուրս բերելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն, ով ևս մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ ակցիային:
«Այս իշխանությունը մնալով ավելի մեծ խնդիր է ստեղծում այս և ապագա սերունդների համար: Մինչև դեկտեմբերի 1-ը Փաշինյանը պետք է օտար երկրներին, որպեսզի այս ստորացուցիչ պայմանները մինչև վերջ տանի։ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա, որովհետև, ակնհայտ է՝ Փաշինյանն իր կամքով չի լքելու իշխանությունը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը