Ես չեմ հասկանում մեր ժողովրդին, ինչպես կարող է Փաշինյանն ասել Շուշին մռայլ քաղաք է, ում է պետք եղել, և դրանից հետո աջակցեն նրան։ Ես 45 օր եղել եմ առաջնագծում, վերադարձել եմ երեք օր առաջ։ Այն ինչ կատարվեց ստորագրելուց հետո, դա անբացատրելի է, 45-50 տարեկան մարդիկ այդ դրությամբ գտնվում էին Շուշիում և արտասվում էին, որովհետև հասկանում էին, որ իրենց ծախել են։ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ, որտեղ բերման էին ենթարկվել այսօր փողոց փակելու ակցիա իրականոցնողներրին, Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից։
«Մենք պայքարելու ենք, որ այս իրավիճակը փոխվի, մեր պատմության մեջ չի կարող արձանագրվել»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը