17 11 2020

Ինչու է վարչապետը նույնիսկ այսօր մեզ համոզում, որ Ռուսաստանը լիովին աջակցում է իրեն․ Սերգեյ Սարգսյան

Ինչու է վարչապետը նույնիսկ այսօր մեզ համոզում, որ Ռուսաստանը լիովին աջակցում է իրեն․ Սերգեյ Սարգսյան

Հաղորդավար Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես (մենք) կորցրել եմ երկրի մի մասը, երկիրն աննորմալ սոցիալական խնդիրների առաջ ա, Թուրքիան ինչ-որ զորքեր ա կուտակում երկու կողմից ու այդ կոլապսի ֆոնին մի աղջիկ սպառնում ա unfollow անել, որովհետև ոչ պաշտոնական ինֆո ա տեսել իմ էջում...

Ինչ-որ մեկը լուրջ դեմքով դեռ հղում ա անում պաշտոնական ինֆոյի՝ որպես ճշգրիտ աղբյուր: Նենց տպավորություն ա, որ սպասում են Արծրունն անձամբ հաստատի, նոր մարդիկ հավատան:

Իսկ ես 44 օր հավատում էի պաշտոնական ինֆոյին: 44 օր իմ ծանոթներից, տարբեր աղբյուրներից լսում էի պաշտոնականից շատ ավելի բացասական ինֆո, բայց անկեղծ մինչև վերջ հավատում էի պաշտոնական տեսակետին: Երբ Արծրունն աչքով-ունքով հասկացնում էր, որ «հեսա անակնկալներ են լինելու», իրոք հավատում էի, չնայած՝ շատ ընկերներ հակառակն էին ասում: Վստահ էի, որ հեսա բեկում կլինի, հատուկ են թշնամուն բերում Շուշիի տակ, որ գյոռբագյոռ անեն: Հավատում էի: Իրոք հավատում էի... Ու հիմա լրիվ դադարկություն ա մեջս:

Հիմա էլի կռվում ենք՝ ով ում կողմից ա: Ով ա զոմբի, ով ա նախկին: Ու դա կարծես չի օգնում Հայաստանն ավելի ուժեղ դարձնել: Օկ, ես ասենք վատն եմ, նենգ եմ, կողմնակալ եմ: Բայց ես ապրում եմ էս երկրում, ուզում եմ իմ երկիրը լինի ավելի լավն ու ցավում եմ իմ երկրի համար ոչ պակաս, քան «վրեժի» կոչեր անողներն ու ես անում եմ էն, ինչ գտնում եմ օգտակար: Չնայած մտածում էի՝ մոտակա ամիսն ընդհանրապես չխոսեմ, բայց չխոսալու վակուումը լցվում ա թշնամանքով ու ագրեսիայով: Դրա համար ինձ ակնեղծ հուզող հարցեր եմ մեկ-մեկ գրելու:

- Եթե վարչապետը դեռ 2.5 տարի առաջ իմացավ, որ Արցախի խնդիրը փակուղում ա ու բախումն անխուսափելի ա, ի վերջո, ապա՝

- ինչո՞ւ հենց սկզբից ՕԴԿԲ-ի հետ հարաբերությունները փչացրեց:

- Ինչո՞ւ կարևոր պետական բարձր պաշտոնների նշանակեց Ռուսաստանի դեսպանատան վրա ձու շպրտող մարդկանց:

- Ինչո՞ւ Ազգային անվտանգության խորհորդում նշանակեց մարդու, որը չնայած հրաշալի ՀԿ աշխատակից ա եղել, բայց ակնհայտորեն իր հետ շատ դժվար կլիներ շփվել ՌԴ գործընկերոջ՝ Պատրուշևի հետ:

- Իրանի հետ հարաբերությունները թուլացրեց ի հաշիվ Իսրաելի հետ հարաբերությունների, որոնք այդպես էլ չաշխատեցին:

- Ինչո՞ւ հիմա, երբ մարդիկ մինչև վերջ լարված են ու բախումների վտանգից են վախով խոսում, թեման թեժացվում ա «վրեժ լուծելու» «Սրանց վերջը տալու» կոչերով:

- Ինչո՞ւ է վարչապետը նույնիսկ այսօր մեզ համոզում, որ Ռուսաստանը լիովին աջակցում ա վարչապետին և հեռանալու խնդիր չի դրել, բայց Ռուսաստանի պետական ալիքներով ամեն օր նրան անվանում «դավաճան, տականք և այլն»:

- Ինչո՞ւ երկրի խորհրադարանը կամ գոնե սեփական քաղաքական ուժը չի իրազեկվել ստորագրվելիք փաստաթղթի մասին (հասկացանք՝ ժողովրևդին չասեց, որ թշնամու առաջ քարտերը չբացի ՍԴ-ին էլ դեռ չի վստահում), ու նաև ինչո՞ւ էդ սոտարգման մասին երկրի նախագահը պտի իմանար բրիտանական մամուլից:

- Ինչո՞ւ 24 ժամվա ընթացքում վարչապետը, որը հեսա պատրաստվում ա կարևորագույն բանակցություններ վարի, ստիպված ա լինում ԵՐԿՈՒ անգամ պարզաբանումներ տալ սեփական խոսքերի մասին, որոնք մարդիկ և նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը՝ «սխալ էին հասկացել՝ իրականում զինվորներին կանչում էի, որ դահլիճում զրուցենք, ոչ թե... Ըստ էության... Բանը»:

- Ինչո՞ւ է վարչապետը շրջապատված այնպիսի միջակություններով, որ ոչ գրեթե մեկի մտքով չի անցնում ասի՝ պետք չի 16 ուժերին տալ իշխանությունը, ախպեր ջան, արի դու քո սեփական թիմից մեկին նշանակի անցումային ղեկավար:

Շարունակելի...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ