16 11 2020

Մանդատս վայր դնելով որևէ հարց չի լուծվում. Բաբկեն Թունյան



Այս պահին մանդատս վայր դնելու որոշում չկա: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Բաբկեն Թունյանը:

«Եթե մանդատը վայր դնելը որևէ ձև լիցքաթափելու է իրավիճակը ու տանելու է ավելի լավ իրավիճակի, քան կա, միանշանակ այդ մասին կարելի է մտածել, բայց պետք է հասկանալ՝ դրանով որևէ հարց լուծվո՞ւմ է, թե՞ ոչ. ես ինքս այդ հարցի պատասխանը չունեմ:

Այն իրավիճակը, որում հայտնվել ենք, բավականին ցավալի է և այս ամեն ինչի մեջ ում մեղքի բաժինը որքան է, ինքն իր մեջ պետք է փնտրի: Ի վերջո, ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ