Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք բողոքում են Նիկոլ Փաշինյանի պատերազմը դադարեցնելու փաստաթղթում նշված կետերի դեմ:
Նրանք պահանջում են ստորագրված փաստաթղթի չեղարկում։
«Հողերը չենք հանձնելու», «Չենք տալու», «Նիկոլ դավաճան», այս վանկարկումներով ակտիվիստները շարունակում են ակցիան։ Քաղաքացիները կոտրել են կառավարության շենքի ապակիները, մտել կառավարության դահլիճներից մեկը և փնտրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
«Հայտարարության տեքստն անասելի ցավոտ է», - հայտարարել էր Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը