03 11 2020

Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագծում հակառակորդի ոչնչացումը



Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն:

Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել:

Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ:

«Տղաներն ամուր կանգնած են, շատ կամավորներ են ընդգրկված մեր շարքերում, որոնք մինչեւ վերջին կաթիլ արյունը պատրաստ են պաշտպանել հայրենի հողը: Ինձ թվում է, որ էլ ոչ մի ոտնձգություն չի ստացվի նրանց կողմից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ