28 10 2020

ԲՈՒՀ-ի վերադասի վերաբերմունքը անակնկալի է բերել մարտական գործողությունների մասնակից աշխատակցին

ԲՈՒՀ-ի վերադասի վերաբերմունքը անակնկալի է բերել մարտական գործողությունների մասնակից աշխատակցին

Slaq.am-ը գրում է.

Հայկական պետական մանկավարժական համալսարանի, տեխնիկական բազայում գտնվող, ավտոբուսի վարորդ Արա Գրիգորյանին, ԲՈՒՀ-ը առանց զգուշացնելու և գործնական բուն նպատակների մասին առանց տեղեկացնելու, սեպտեբերի 27-ին ավտոբուսով գործուղել է Գորիս՝ այնտեղից Երևան անձնակազմ փոխադրելու նպատակով: Մինչդեռ հենց Գորիսում Արա Գրիգորյանը պարզել է , որ իրականում ավտոբուսով պետք է մեկնի Արցախ՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված նպատակին ծառայելու: Slaq.am-ի հետ զրույցում Արա Գրիգորյանն ասաց, որ պատրասատակամ համաձայնել է ու մեկ ամիս կատարել իր քաղաքացիական ու հայրենանվեր պարտքը: Մեկ ամիս հետո վարորդը ԲՈՒՀ-ի ղեկավար անձնակազմին տեղեկացրել է՝ իր առողջական խնդիրների մասին և խնդրել փոխարինող վարորդ գործուղեն, որպեսզի՝ վերադառնալու և առողջական խնդիրները լուծելու հնարավորություն ունենա: Մինչդեռ Երևանից պատասխանել են, որ կադրային բազայում փոխարինող վարորդ չունեն և չեն կարող ընդառաջել Արա Գրիգորյանի խնդրանքին: Արձագանք չստանալով Արա Գրիգորյանը մեկ ամիս անց , մարտական գործողությունների վայրից վերադառնում է Երևան. հոսպիտալում բուժզննում անցելուց հետո ներկայանում է ԲՈՒՀ -ի վերադասին: Մարտական վայրից եկած վարորդը սակայն անակնկալի է գալիս վերադասի վերաբերմունքից. ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Արմեն Թամազյանը , աշխատասենյակում հայհոյախառն բառերով սաստում է Արա Գրիգորյանին՝ վերադառնալու և ԲՈՒՀ-ին պատկանող ավտոբուսը Արցախում թողնելու համար: Լեզվակռիվն ըստ Արա Գրիգորյանի վերածվում է հրմշտոցի,ընդհուպ՝ պրոռեկտորը քաշքշոցի ժամանակ պատռում է վարորդի վերնազգեստը...

Խնդիրը սակայն այն է, որ ըստ օրենքի , մարտական գործողություններով պայմանավորված զորակոչային տարիքը մինչև 55 տարեկանն է, մինչդեռ ԲՈՒՀ-ը, առանց հաշվի առնելու օրենքի այս պահանջը և առանց զգուշացնելու , մարտական գործողությունների վայր է ուղարկել 58 տարեկան Արա Գրիգորյանին: Բացի այս, օրենքով սահմանված ՝ 14 օրը մեկ հերթափոխելու պահանջն է շրջանցել ԲՈՒՀ-ի վերադասը ՝ դրանով իսկ խախտելով աշխատողի իրավունքը: Ըստ էության Slaq.am-ը հետևողական է լինելու ՝ խնդրի արադարացի հանգուցալուծման ուղղությամբ , հատկապես երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը ենթադրում է, որ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանված են աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ