22 10 2020

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Տաթև Անտոնյանի դիմումը՝

  1. Տաթև Անտոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1)։
  2. Տաթև Անտոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

    Նշենք, որ ավելի վաղ Տաթև Անտոնյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ