22:45
Մեր նկատմամբ 12-անգամյա առավելությամբ՝ կարողացել են օրական 1-2 կմ առաջ գալ. ՊՆ ներկայացուցիչ
22:30
Կետեր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից․
――――――――
▪️Ադրբեջանի զինված ուժերը վաղ առավոտից նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որտեղ մեր զորքերին հաջողվել է կասեցնել մի քանի գրոհ և հակառակորդին հետ շպրտել ելման բնագծեր։
▪️Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտերը շարունակվում են, ոչ այնքան ինտեսիվությամբ, որքան կեսօրին։
▪️ «170 զինծառայողի փրկվելու» մասին լուրն իրական չէ, մեր զորքերի առաջխաղացման ժամանակ դեպքեր լինում են, երբ որոշ առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրը հայտնվել են ինչ֊որ տեղ, գերությունից փրկվում են, դուրս են գալիս, սակայն այդքան մեծ թվով դեպք չի եղել։
21:34
Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը. վարչապետ
20:45
Զանգելանը Բաքվի 2-րդ բլիցկրիգի ձախողումն էր․ Յուրի Կոտենոկ
20։06
Արցախում խոցված թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ
19։45
Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
19։00
ՀՀ ՊՆ-ն հերքhttps://yerevan.today/all/pashtonakan/67258/hh-pn-n-herqoum-e-adrbedjani-pn-haytararoutyounyում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
13։55
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
13։41
Հակառակորդի ընդհանուր կորուստները՝ վերջին տվյալներով
10։45
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի․ ՊՆ
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հայտնում է ՊՆ-ն։
«Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», - գրել է Ստեփանյանը:
10։33
Նորօրյա հերոսներ. Մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով
09։33
Գիշերն առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը․ ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:
09։16
ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈւ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:
«Իրականում մենք վճռական ժամանակահատված ենք ապրում, և իմ կոչն ու հորդորն է մեր ժողովրդին` միասնաբար հաղթահարենք այս կարևոր փորձությունը։ Այսօր մեզ առաջին հերթին պետք է բոլորի մասնակցությունն ու պատասխանատվության զգացումը»,- եզրափակեց Պողոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը