13 10 2020

Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է. Վարդան Ոսկանյան

Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այո՛, էրդողանական վարչախմբի ազդեցությունը շատ մեծ է, բայց նա շարունակում է մնալ մանևրի սահմանափակ հնարավորություններով ինքնուրույն խաղացող։

Կարծիքները, թե Բաքվի բռնապետը կուզենար հրադադարի հաստատում, սակայն դա նրան թույլ չի տալիս Էդողանական վարչախումբը, կարծում եմ` իրականության հետ մեծ աղերսներ չունեն։

Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն որոշումներ կայացնողը Բաքվի բռնապետն է և հենց նա է կանգնելու պատմության դատի (կուզենայի՝ դատաստանի) առջև»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ