Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այո՛, էրդողանական վարչախմբի ազդեցությունը շատ մեծ է, բայց նա շարունակում է մնալ մանևրի սահմանափակ հնարավորություններով ինքնուրույն խաղացող։
Կարծիքները, թե Բաքվի բռնապետը կուզենար հրադադարի հաստատում, սակայն դա նրան թույլ չի տալիս Էդողանական վարչախումբը, կարծում եմ` իրականության հետ մեծ աղերսներ չունեն։
Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն որոշումներ կայացնողը Բաքվի բռնապետն է և հենց նա է կանգնելու պատմության դատի (կուզենայի՝ դատաստանի) առջև»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը