04 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի ութերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի ութերորդ օրը․ Թարմացվում է

23:59

Հակառակորդը, ջախջախվելով և մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել. ՊԲ

23:50

Արայիկ Հարությունյանը հանձնել է Արցախի նոր հերոսների պարգևները

23։40

Արցախի ՊԲ-ն հերքում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին Ադրբեջանի կեղծ լուրը

23։30

Իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ՝ հետագա քայլերը տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք. ԱՀ նախագահի խոսնակ

23։20

ՀՀ տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ հարձակման տեղեկությունը Ադրբեջանի հերթական կեղծիքն է․ ՊՆ

22։30

Այսօր հակառակորդն ունեցել է 400 սպանված, 700 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

22։05

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատիի՝ Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. Փաշինյան

21։30

Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը

 

20:54

Բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են. Արծրուն Հովհաննիսյան

20:33

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ մարտական գործողությունների մասին հեռախոսային քննարկումներից

20:28

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության․ ՊՆ

16:41

Հակառակորդի ավտոշարասյան խոցումը Մատաղիս տանող ճանապարհին

16:26

ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ

14:00

Ալիևի օգնականը պատահմամբ ապացուցել է, որ Ղարաբաղի դեմ մարտերին թուրքերն են մասնակցում

13:09

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արայիկ Հարությունյան

12:24

Արցախում սպանվել են Թուրքիայի կողմից բերված 64 սիրիացի ահաբեկիչ. ANF

12:12

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում․ Արծրուն Հովհաննիսյան

11:52

Հակառակորդի կորուստները՝ անցնող 7 օրերին

11։06

Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր՝ լրագրողների շարժին հետևելու առաջադրանքով․ ԱՀ ԱԳՆ

11։00

Հակառակորդի՝ հոկտեմբերի 3-ի կորուստները

10։57

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:

Ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր․

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր:

«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է նա։

10։46

Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված զինվորական օբյեկտները դարձան ՊԲ թիրախները․ ԱՀ նախագահ

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է նա։

10։30

Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. խաղաղ բնակչությունը թիրախի տակ է

09։14

Գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. ՊԲ

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից:

Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:

ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:

09:04

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է․ ՊՆ

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է: Այս մասին հայտնում է  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև  հրետանային միջոցներից»,- գրել է նա։

 

Նախորդ օրվա թարմացումն՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ