23 09 2020

Հանրային ՀԸ-ը չի ներկայացանում երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը. «Մեդիա պաշտպան»

Հանրային ՀԸ-ը չի ներկայացանում երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերությունը սեպտեմբերի 22-ին չի անդրադարձել կառավարության շենքի մոտ Ռուսաստան մեկնել ցանկացողների բողոքի ակցիային, գրում է «Մեդիա պաշտպանը»։

«Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն որոշել է բացել օդային սահմանները ԵԱՏՄ անդամ բոլոր երկների համար, բացառությամբ՝ Հայաստանի։ Ռուսաստանից պաշտոնապես չեն պարզաբանել այս որոշումը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Հայաստանի կողմից համարժեք քայլել, սպառնում հացադուլ սկսել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը չի ներկայացանում երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը՝ փորձելով քողարկել իշխանությունների նկատմամբ անվստահության ցանկացած դրսևորում։ Նման գործելաոճն անընդունելի է։ Հանրաին միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է սպասարկել հանրային շահն ու ներկայացնել անաչառ ու անկողմնակալ տեղեկատվություն»,- ասված է «Մեդիա պաշտպան»-ի գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ