19 09 2020

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    32.50C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         4.40C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    19.80C
 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ