Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.00C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.00C (1982 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.70C
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը