14 08 2020

ՌԴ-ում բոյկոտում են հայկական համարներով մեքենաների դեմ, մեր կառավարությունը լռում է. ցուցարար



Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 29.06.2020թ. հատուկ հրամանով որոշել է, որ ՌԴ-ում որքան հայկական համարանիշով  մեքենա կա՝ պետք է առգրավել: Լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:

«Այդ հրամանով որոշել են, որ  հայկական համարանիշով  մեքենաները Ռուսաստանում գտնվում են անօրինական:  Բայց բոլորդ գիտեք, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է, որին անդամակցելու հիմնական իմաստն այն է, որ  անդամ երկրների ապրանքներն ազատ շրջանառություն ունենան այդ տարածքում: Ուրեմն, հիմա ամբողջ Ռուսաստանում մեր հայկական համարանիշով մեքենաները ձերբակալում են, իսկ հիմնավորումը պարզ չէ»:


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ