06 08 2020

«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչև օգոստոսի 31-ը նախապես պլանավորված միջազգային չվերթները, այդ թվում՝ դեպի Երևան

«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչև օգոստոսի 31-ը նախապես պլանավորված միջազգային չվերթները, այդ թվում՝ դեպի Երևան

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչև օգոստոսի 31-ը կերկարաձգի ավելի քան 80 արտասահմանյան քաղաք ծրագրված չվերթների չեղարկումը՝ այդ քաղաքներում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակից ելնելով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ընկերության պաշտոնական հայտարարությանը։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ցուցակում ավելի քան 80 քաղաք է ներառված, որոնց հետ Ռուսաստանը դեռևս ավիահաղորդակցությունը չի վերականգնել։

Մեծ Բրիտանիան, Տանզանիան, Թուրքիան, որոնց հետ Ռուսաստանը վերսկսել է ավիահաղորդակցությունը, ցուցակում չեն ներառվել։ Ցուցակում նաև Ցյուրիխն է ընդգրկվել, որտեղ թռիչքներ են թույլատրվում օգոստոսի 15-ից։ 

Նշվում է, որ այն ուղևորները, որոնք տոմսեր են գնել մինչև մայիսի 1-ը, իսկ նախատեսված ուղևորության ամսաթիվը մինչև օգոստոսի 31-ն է, կկարողանան ավիատոմսի համար վաուչեր ձևակերպել։

Մասնավորապես՝ չեղարկվել են չվերթները դեպի Երևան, Ակտաու, Ալմաթի, Ամստերդամ, Աթենք, Բաքու, Բանգկոկ, Բարսելոնա, Բեյրութ, Բեռլին, Վարշավա, Վաշինգտոն, Վիեննա, Վենետիկ, Դյուսելդորֆ, այլ եվրոպական և ասիական քաղաքներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ