01 08 2020

Կարճատև անձրևներ են սպասվում

Կարճատև անձրևներ են սպասվում

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 4-5-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ