31 07 2020

Կարճատև անձրևներ են սպասվում

Կարճատև անձրևներ են սպասվում

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին`  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 1-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ը՝ գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ