Զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ, 13-ը արդեն ապաքինվել է։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշել է, որ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը։
Հիշեցնենք, որ 2020 թ․ ամառային զորակոչին ենթակա ՀՀ բոլոր քաղաքացիները թեստավորվում են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, և որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են ՊՇՌ թեստերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը