Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրել էր ընդունելության: Շնորհավորական խոսքում ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի, նաև այն կառուցողական և ողջամիտ քննադատությունների համար, որոնք կարող են նպաստել խորհրդարանի գործունեությանը:
Գալուստ Սահակյանը մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ԱԺ պատվոգրեր և հուշամեդալներ հանձնեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը