21 07 2020

Ե՞րբ կանցնի անոմալ բարձր ջերմային ֆոնը

Ե՞րբ կանցնի անոմալ բարձր ջերմային ֆոնը

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի  21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ