14 07 2020

Ադրբեջանը հայտնում է ևս 5 զոհի մասին

Ադրբեջանը հայտնում է ևս 5 զոհի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին մարտական   գործողությունների հետևանքով երկու բարձրաստիճան սպա է զոհվել՝ գեներալ-մայոր Պոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը:

Նշենք, որ ադրբեջանական մամուլը հայտնում է նաև, որ բացի սպաներից կան նաև ևս 5 զոհեր: Նշվում է նաև, թե իբր հայկական կողմը հարյուրավոր տուժածներ ունի, տեխնիկայի մեծաքանակ կորուստ, ինչը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ