Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին լավատեսական հայտարարություն արեց՝ ասելով․ «Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս»։ Պատճառն այն է, որ նախորդ օրը գրանցվել էր կորոնավիրչուսով վարակվածության 428 դեպք, դրանից մեկ օր առաջ՝ էլի քիչ, իսկ դրանից առաջ էլօ՝ ավելի քան 700 դեպք։ Վարչապետը հայտարարեց նաև․ «Ուզում եմ ընդգծել, որ պարետատան, առողջապահության նախարարության և կառավարության գործադրած ընդհանուր առմամբ ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար»:
Քաղաքացիների մոտ հույս առաջացավ, որ կառավարությունը, ի վերջո, վիրուսի դեմ պայքարում հաջողություն է գրանցում։ Բայց ընդամենը 3 օր անց՝ հունիսի 13-ին, վարչապետը լրիվ հակառակ հայտարարությունն արեց․ «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել։ Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված․․․»։ Շարունակությունը, բնականաբար, քաղաքացիներին ուղղված մեղադրանք էր:
Այս երկու ծայրահեղությական հայտարարությունները երեք օրվա տարբերությամբ ապացուցում են կորոնավիրուսի համաճարակի հարցում իշխանության, կառավարության ապիկարությունը և իրավիճակին թերի տիրապետելը։
Բանն այն է, որ թելադրողը ոչ թե կառավարությունն է, այլ՝ համաճարակը։ Մեր կառավարությունը չկարողացավ իրավիճակը բռի մեջ պահել՝ սխալ քայլերի պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը