05 06 2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ձեռք է բերել 4600 փայտիկ. ԱՆ խոսնակ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ձեռք է բերել 4600 փայտիկ. ԱՆ խոսնակ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ):

Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար:

Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ