03 06 2020

Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը վաճառվել է 2.9 մլն դոլարով

Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը վաճառվել է 2.9 մլն դոլարով

Երեքշաբթի ավարտված Sotheby's աճուրդի տան կազմակերպած ռուսական գեղանկարչության ստեղծագործությունների առցանց աճուրդում հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) «Նեապոլիտանական ծոց» նկարը դարձել է թոփ լոտը. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ աճուրդի տան կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ կտավը, որը ստեղծվել է 1878 թվականին, վաճառվել է գրեթե 2,3 մլն ֆունտ սթերլինգով (ընթացիկ փոխարժեքով 2,9 մլն դոլար), իսկ աճուրդի վերջնական հասույթը կազմել է 5,62 մլն ֆունտ (7,1 մլն դոլար)։

Նշվում է՝ թոփ լոտի գնահատման արժեքը գերազանցվել է ավելի քան 2 անգամ: Այվազովսկու 1868 թվականի «Լուսնյակ գիշերով անցնող նավը» նկարը նույնպես իրացվել է գնահատման արժեքի զգալի գերազանցմամբ: Այն վաճառվել է 435 հազար ֆունտով (548 հազար դոլար), մինչդեռ գնահատվել էր 150-200 հազար ֆունտ (190-250 հազար դոլար):

Պայմանավորված կորոնավիրուսի առաջացրած հիվանդության համավարակով՝ Sotheby's-ը և մյուս աճուրդի տները իրենց աճուրդներն անցկացնում են առցանց ռեժիմով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ