29 05 2020

Կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Երեւանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք այգու ֆեյսբուքյան էջից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։ Հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- նշված է հայտարարությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ