28 05 2020

«Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»

«Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»

Մայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։

Մեկնարկը տրվեց Dvin Music Hall-ի հարակից տարածքից և երթուղին ընթացավ մինչև Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Հեծանվավազքին մասնակցեցին Աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի բազմակի չեմպիոններ։

Ռազմական Ոստիկանությունը ուղեկցեց հեծանվավազքը եւ ապահովեց մասնակիցների անվտանգությունը։

«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր- նախագահ Վահան Խորխոռունին եւ Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը այցելեցին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որպեսզի աջակցեն զինծառայողներին եւ անձամբ ծանոթանան հոսպիտալի առկա խնդիրներին:

Ավելի վաղ, «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի կազմակերպած աննախադեպ համահայկական նախաձեռնությունը, որը սկիզբ դրվեց մայիսի 2-ին, նպատակ ուներ օգնելու առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում:

Անկախ հասարակական խորհրդի վերահսկմամբ հավաքագրվել էր ավելի քան 109մլն դրամ: «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի որոշմամբ, խիստ կարևորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունը առաջիկա զորակոչի ընթացքում, գումարի մի մասը՝ ավելի քան 25մլն դրամը կուղղվի ՊՆ նախարարությանը մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվեց, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-1910.000 թեստեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ