27 05 2020

«Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է

«Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է

«Երևան Սիթի» սուպերմարկետում այս օրերին առաջին անհրաժեշտության ապրանք դարձած ոչ ստերիլ մեկանգամյա օգտագործման ձեռնոցների գինը աճել է գրեթե կրկնակի։ Օրեր առաջ 100 հատ ձեռնոց պարունակող տուփը հնարավոր էր ձեռք բերել 4700 դրամով, այսօր՝ 7400 դրամ է արդեն։ Աշխատողներն ասացին, որ թանկացել է մեկ օր առաջ։ Ի՞նչ է փոխվել, որ ձեռնոցների գինը թանկացել է․ թերևս մեկ բան՝ այն կրելը դարձել է պարտադիր, և սեփականատերը, ամենայն հավանականությամբ, որոշել է գերշահույթ ստանալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բոլորին տուգանելու են անխտիր, եթե չունենան դիմակ ու ձեռնոց, բայց արդյո՞ք հաշվի առնվում է այս շարունակական գնաճը և արդեն 50 տոկոսի մոտեցող աղքատությունը։ Ձեռնոցների թռիչքային գնաճի հարցի վրա հրավիրում ենք ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ