23 05 2020

81 վարչական իրավախախտման արձանագրություն է եղել

81 վարչական իրավախախտման արձանագրություն է եղել

Ոստիկանությունն արդեն 81 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել ուղեւորափոխադրում իրականացնողների նկատմամբ։ Այս մասին մայիսի 23-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ 

81-ից 34-ը կազմվել է տաքսիների նկատմամբ, 32՝ երթուղային տաքսիների նկատմամբ, 15-ը՝ երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ։ Մետրոների նկատմամբ արձանագրություն չի կազմվել։

Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ տուգանվում են ոչ թե վարորդները, այլ տնտեսվարողները։ Տուգանքի չափը կազմում է 100-ից 300 հազար դրամ։ Ոստիկանության ծառայողը նախ պահանջում է շտկել խախտումը, սակայն դա չի ազատում վարչական պատասխանատվության։ Եթե վարորդը պահանջը չկատարի, անձնապես պատասխանատվության կենթարկվի, հնարավոր է անգամ վարչական ձերբակալման ենթարկվի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ