21 05 2020

Մինչ Արցախի նախագահը երդվում էր, նրա դեմ բողոքի ակցիա էին անում

Մինչ Արցախի նախագահը երդվում էր, նրա դեմ բողոքի ակցիա էին անում

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում մայիսի 21-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի, որն Արցախի ԱԺ հատուկ նիստում ստանձնեց պաշտոնը։

«Գիտակից ընտրության» Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ բողոքի ակցիայից, որտեղ մի խումբ քաղաքացիներ ֆլեշմոբ են իրականացրել։ Նրանք կանգնել են փողոցում եւ պարզել «Կեղծված ընտրություններ», «Գանձագող», «Մի՛ երդվիր, չենք հավատում» եւ այլ գրություններով պաստառներ։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել դեպի մշակութային կենտրոն տանող փողոցը։ Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս ցուցարարներին առաջ գալ։

Ցուցարարները սուլում են երդմնակալության արարողության մասնակիցներին տեղափոխող բոլոր մասնակիցների հետևից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ