27 04 2020

Կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

Կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ, այս մասին տեղեկացնում է Լիբանանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Հայտարարությունում ասում է.

«Հայտնում ենք, որ ս.թ. մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:

Հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ս.թ. ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից:

Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով:

Հիշեցնում ենք, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:

Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ