22 04 2020

Դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար

Դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում:

Դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:

Դասընթացի մասնակցության հայտը` պետք է լրացնել մինչև ս.թ. ապրիլի 23-ը:
Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից՝ մինչև մայիսի 11-ը:
Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝ այս հղմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ