13 04 2020

Իսկ ո՞ր ընտանիքներն են ձմռան ցրտին մինչև 10 հազար դրամի գազ կամ հոսանք օգտագործում

Իսկ ո՞ր ընտանիքներն են ձմռան ցրտին մինչև 10 հազար դրամի գազ կամ հոսանք օգտագործում

Կառավարության՝ ապրիլի 13-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 

  • բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
  • էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը

կստանան աջակցություն։ Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում  սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով: 

Ձմռան ամենացուրտ երեք ամիսներն են դեկտեմբեր-հունվար-փետրվարը։ Այդ ամիսներին հոսանքով կամ գազով բնակարանները ջեռուցողները վճարում են շատ ավելի մեծ գումար։ Մինչև 5 հազար դրամի հոսանք ու մինչև 10 հազար դրամի գազ օգտագործում են կամ նրանք, որոնք բնակարանը ջեռուցում են այլ եղանակով, կամ նրանք, ովքեր ամբողջ օրը տանը չեն կամ էլ նրանք, ովքեր ամբողջ օրը մրսում են՝ ջեռուցման գումարի բացակայության պատճառով։

Այսինքն, օգնության այս տարբերակն աբսուրդ մոտեցում է։

Ընդամենը ապրիլի 9-ին կոմունալ վճարումներից ազատելու մասին հարցին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ կոչերը և անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի: Պետք է նշվի, թե ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով։ Հակառակ դեպքում հարցը կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց, որովհետեւ մենք այնուամենայնիվ, պետք է աշխատենք թիրախներով, թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով: Գործիքները բազմաթիվ են, բայց ավելի կարեւոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախների և թիրախային խմբերի խնդիրը ճշգրիտ ձևով, այլ ոչ թե գործիքը, թե ինչպես նրանց օգնել, առավել եւս ընդհանրական գործիքների մասին խոսել»։

Հիմա այդ ինչպե՞ս են որոշել, որ նման օգնություն տալով՝ ճիշտ թիրախին են հարվածում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ