10 04 2020

Հայաստանում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել. Արսեն Թորոսյան

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,- ասել է նա:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937 է:
Հաղորդվել էր նաև մեկ մահվան դեպքի մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ