06 04 2020

​«Վարդաշեն» ՔԿՀ աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ News.am

​«Վարդաշեն» ՔԿՀ աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ News.am

News.am-ը գրում է․ «Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Գողթի գյուղապետ Կարեն Գաբրիելյանը` նշելով, որ մոտ 30 տարեկան տղամարդը աշխատում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

«Շաբաթ օրը նրան  թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Այնուհետեւ  տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Ընտանիքի անդամները մեկուսացվել են տանը»,- ասաց Գաբրիլյանը:

Գյուղապետը նշեց, որ վարակվածի ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի:

«Նրա շփման շրջանակը մեծ չի, ամեն դեպքում մեկուսացրել ենք բոլորին տանը, դեռ ոչ մեկը առողջական գանգատ չունի: Ամեն առավոտ էլ գյուղի փողոցները, խանութները, ամեն ինչ քլորաջրով ախտահանում ենք»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ