06 04 2020

168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք. տուժել է 16 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ