Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբին:
Ինչպես նշվում է շտաբի հայտարարության մեջ, վարակվածներից մեկը` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, հիվանդանոց է գնացել ջերմության և շնչառության հետ կապված դժվարութունների գանգատով: Չնայած բժիշկների ջանքերին` հիվանդի վիճակը վատթարացել էր, և նա մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու նույն օրը: Հիվանդի ընտանիքի անդամները և այլ անձինք, որոնց հետ նա շփվել է, կարանտինացված են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը